Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են  

Armenpress 10:38, 20 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը հաջող են հանդես եկել Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը 161,55 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցաշարում, որտեղ նույնպես դարձել է բրոնզե մեդալակիր:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի մրցաշարին մասնակցում էին 164 մարզիկներ:            



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am