Հրանտ Մելքումյանը շարունակում է «Sitges» մրցաշարի առաջատարների շարքում մնալ  

Armenpress 10:28, 20 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները «Sitges» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Sitges» միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանը կիսել է միավորը գրոսմայստեր Սամուել Շանկլադի (ԱՄՆ) հետ:

Այս տուրից հետո Մելքումյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի ևս 4 շախմատիստ:

4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am