Նախագահի հրամանագրով կստեղծվի անտառային պետական կոմիտե

Armenpress 21:12, 19 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բնապահպանության նախարարության համակարգում կստեղծվի անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am