ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ

Armenpress 15:59, 19 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում դեկտեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում  է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահներն անդրադարձել են նաև համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին, համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին։ Բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու քննչական կոմիտեների միջև համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am