«Ինտեր»-ը համաձայնության է եկել Մխիթարյանի հետ. ԶԼՄ-ներ

Armenpress 17:34, 18 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել Միլանի «Ինտեր»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական պարբերականները: Պարբերականի տեղեկություններով «Ինտեր»-ը մեծ ցանկություն ունի Մխիթարյանին տեսնելու իր թիմում: Ակումբը կապ է հաստատել Մխիթարյանի գործակալի` Ռայոլայի հետ: Դեռևս հայտնի չէ` Մխիթարյանը վարձակալությա՞մբ հանդես կգա «Ինտեր»-ում, թե՞ հիմնական հիմունքներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am