Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Armenpress 14:11, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, ընթրիքը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 30-ին:

Այն նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:

Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը: 

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ,  Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am