Գյումրիում 24-ամյա ՌԴ քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 15:33, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին դեկտեմբերի 13-ին հիվանդանոցից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 24-ամյա Քրիստինա Գ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն` կինը հիվանդանոց է տեղափոխվել վիճաբանության ժամանակ ամուսնու կողմից հրելու հետևանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am