Դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ

Armenpress 21:46, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ, որը հանդիսանում է Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Դուայենը շնորհավորեց դեսպան Սադոյանին նշանակման առթիվ և մաղթեց բեղմնավոր գործունեություն։

Դեսպան Սադոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դուայենին ընդունելության համար և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում նրանք կունենան սերտ համագործակցություն։

Կողմերը մտքեր փոխանակեցին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից նախատեսված ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև հայ-չեխական երկկողմ հարաբերությունների մասին»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am