Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արեւելյան Երուսաղեմը ճանաչեց Պաղեստինի մայրաքաղաքը

Armenpress 18:03, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական համագործակցության կազմակերպությունը Պաղեստինը ճանաչել Է պետություն՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայացած արտահերթ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը բովանդակում Է համաշխարհային հանրակցությանն ուղղված կոչ՝ հետեւել այս օրինակին եւ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել պաղեստինյան պետության բռնազավթված մայրաքաղաքը:

ԻՀԿ-ն Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք Է ճանաչել ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այդ որոշումը խիստ քննադատության Է ենթարկվել մուսուլմանական երկրների եւ եվրոպայի ղեկավարների կողմից: Իսլամական համագործակցության կազմակերպությունն ունի 57 անդամ պետություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am