Արքայազններ Հարրին եւ Ուիլյամը՝ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերային

Armenpress 16:18, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին Լոնդոնում կայացել Է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան: Պատվավոր հյուրերի թվում, որոնք անցել են Ալբերտ-հոլլի կարմիր ուղեգորգով, եղել են թագավորական ընտանիքի ներկայացուցիչները՝ արքայազն Հարրին եւ արքայազն Ուիլյամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք շփվել են նկարահանումներին մասնակցած դերասանների, այդ թվում՝ Մարկ Հեմիլի (Լյուք Սքայուոքեր) եւ Դեյզի Ռիդլիի (Ռեյ) հետ: Միջոցառմանը արքայազն Հարրիին նվիրել են գրոհայինի սաղավարտագլխարկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am