Հայտնի Է թուլամտության գլխավոր պատճառը

Armenpress 16:07, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միզանյութի կուտակումը բջիջներում եւ հյուսվածքներում կարող Է անուղղելի վնաս հասցնել գլխուղեղին, ինչը պարզել Է գիտնականների միջազգային խումբը՝ Մանչեսթրի համալսարանից (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Գերտ Քուպերի ղեկավարությամբ:

Աշխատությունը հրապարակված Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտողները պարզել են, որ ուղեղում միզանյութի պարունակությունն ուղղակիորեն կապված Է Գենթինգթոնի համախտանիշի՝ ծերունական թուլամտության յոթ հիմնական տիպերից մեկի հետ:

Քուպերի խոսքով՝ գիտնականների հայտնագործությունն, ամբողջությամբ վերցված, կիրառելի Է դեմենցիայի բոլոր տեսակների նկատմամբ: Միզանյութը քիմիական միացություն Է, որն օրգանիզմում առաջանում Է մինչեւ ամինաթթուներ սպիտակուցների տրոհման հետեւանքով:

Այդ գործընթացը հանգեցնում Է թունավոր ամոնիակի առաջացման, որն առանձնապես վտանգավոր Է ուղեղի համար: Լյարդում ամոնիակը կերպափոխվում Է միզանյութի, այնտեղից մտնում արյուն, շրջանառում օրգանիզմում եւ երիկամներով դուրս Է բերվում ֆիլտրացման գործընթացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am