«Թոմաս» հրդեհն առնվազն 900 շենք Է ոչնչացրել Կալիֆոռնիայում

Armenpress 14:47, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 900 շենք Է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք Է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նրա տվյալների համաձայն, կրակի ճարակ դարձած 900 շենքերից առնվազն 700-ը բնակելի տներ Էին: Ներկայում հրդեհն սպառնում Է ընդհանուր առմամբ 18 հազար կառույցների եւ Կալիֆոռնիայում մոլեգնում Է արդեն 10 օր:

Դրա հետ մեկտեղ «Թոմաս» հրդեհը տարածման չափերով հինգերորդն Է դարձել նահանգի պատմության մեջ, նշում Է AP-ն:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում արտակարգ դրություն Է հայտարարել, ինչպես նաեւ դաշնային գործակալություններին կոչ Է արել օգնություն ցուցաբերել Կալիֆոռնիայում հրդեհների վերացման գործում:

Կրակի արագ տարածման կապակցությամբ նահանգի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 200 հազար մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am