Շախմատի աշխարհի արագ և կայծակնային առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով  

Armenpress 14:48, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը:

Կանանցից մրցաշարում իրենց ուժերը կչափեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 26-30-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am