Սամվել Ալեքսանյանը հերքում է Սեյրան Սարոյանի հետ լարված հարաբերությունների մասին լուրերը

Armenpress 14:15, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները իր և նույն խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի լարված հարաբերությունների մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ շատ լավ հարաբերություններ ունի Սեյրան Սարոյանի հետ:

«Մեր հարաբերությունները շատ լավ են: Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ լարված հարաբերություններ ունի Սեյրան Սարոյանի հետ, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am