Ասադի քաղաքական ապագան որոշելու են սիրիացիները. Պետդեպարտամենտ

Armenpress 10:34, 13 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բնակիչներն իրենք են որոշելու՝ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք Է արդյոք մնա իր պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:

«Մենք գտնում ենք, որ Սիրիայի ապագան չի ներառելու Բաշար Ասադին, բայց վերջին հաշվով դա կորոշեն Սիրիայի բնակիչներն ու ընտրողները»,- ասել Է նա: Սիրիայից ՌԴ-ի զորակազմի դուրսբերումն սկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Նաուերթն ասել Է. «Ռուսաստանը կարող Է համարել, որ Սիրիայում իր աշխատանքն ավարտված Է: Մեր աշխատանքը Սիրիայում ավարտված չԷ»:

Ավելի վաղ The New Yorker հանդեսը հայտնել Է, որ Վաշինգտոնը մտադիր չԷ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների թվից նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը «պատրաստ Է ընդունել նախագահ Բաշար Ասադի կառավարման շարունակումը մինչեւ 2021 թվականին Սիրիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունները»: Այս որոշումը նահանջ Է ԱՄՆ-ի կողմից քանիցս կրկնված այն հայտարարություններից, որ Ասադի պաշտոնաթողությունը պետք Է դառնա խաղաղ կարգավորման բաղադրատարրերից մեկը:

Հրատարակության գնահատմամբ՝ Վաշինգտոնի այս դիրքորոշումը պայմանավորված Է ամերիկյան վարչակազմի «սահմանափակ հնարավորություններով», արաբական երկրում ռազմական տեսանկյունից ստեղծված իրադրությամբ, ինչպես նաեւ «Սիրիայի դաշնակիցների հաջողություններով ի դեմս ռուսների, իրանցիների եւ «Հըզբոլլահ»-ի»; Հոդվածում նշվում Է, որ «օդից Ասադին աջակցություն ցուցաբերելու» Մոսկվայի որոշումը «բեկումնային պահ դարձավ» եւ թույլ տվեց Սիրիայի նախագահին՝ պահպանելու իշխանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am