Պայմանների առկայության դեպքում օլիմպիական չեմպիոն կունենանք ոչ թե 20, այլ 4 տարին մեկ. Արթուր Ալեքսանյան

Armenpress 18:48, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Գյումրիում սպորտային պայմանները առավել լավ լինեն, Հայաստանը ոչ թե 20 տարին մեկ անգամ Օլիմպիական խաղերի չեմպիոն կունենա, այլ 4 տարին մեկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: «Մի քանի տարի է, ինչ խոստացել են, որ պետք է վերանորոգեն իմ անվան մարզադահլիճը, բայց մինչև հիմա ոչինչ չի եղել: Հիմա էլ ասել են, որ հաջորդ տարվանից են սկսվելու աշխատանքները: Մեզանից ավելի փոքր սերունդը ավելի տաղանդավոր է և նրանց պետք են լավ պայմաններ: Այն պայմաններում, որտեղ մենք ենք մարզվել, հիմա արդեն հնարավոր չէ: Փոխվել են միջազգային ստանդարտները: Գյումրին տաղանդներ շատ ունի, եթե պայմանները լինեն, 20 տարին մեկ անգամ օլիմպիական չեմպիոն չենք ունենա, այլ 4 տարին մեկ»,-ասաց Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am