Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

Armenpress 10:32, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց՝ օրենքի նախագծի հետ կապված քննարկում են ունեցել խմբակցությունում և որոշում են կայացրել, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am