Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Armenpress 17:55, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 7-ին հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով եղել է նաև Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ կարճ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am