Հազարավոր պաղեստինցիներ բողոքում են Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշման դեմ

Armenpress 09:51, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինյան միջատարածքի հազարավոր բնակիչների բողոքի ցույցի Է դուրս բերել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ ստորագրել Է փաստաթուղթ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Գլխավոր հանրահավաքին մասնակցել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարները, այդ թվում՝ իսլամիստական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան: Համանման ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի մյուս շրջաններում, Ջեբալիա հյուսիսային եւ Ռաֆահ հարավային քաղաքներում:

ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել Է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշմամբ Թրամփը «բացեց դժոխքի դարպասները»: Ընդդիմադիր-իսլամիստները համաձայն են Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի տված գնահատականներին, որն ամերիկյան նախաձեռնությունը համարել Է հրաժարում մերձավորարեւելյան հաշտության գործընթացի հովանավորումից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am