ՄԲ վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին

Armenpress 21:59, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:

«Մենք սովորաբար չենք մեկնաբանում հարցերը, որոնք կապված են այլ երկրներում ընտրություններին և թեկնածուների առաջադրման հետ: Այնպես որ շատ քիչ հավանական է, որ մենք կմեկնաբանենք այդ հայտարարությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ռիա-նովոստի»-ին պատասխանել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից:

Պուտինն այսօր հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am