Բուլղարացիները հսկայական շարֆ են հյուսել ամբողջ մարմինի համար

Armenpress 13:40, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործվածքե եւ տրիկոտաժե իրեր արտադրող բուլղարական ընկերությունը ներկայացրել Է հսկայական շարֆ, որի մեջ ամբողջությամբ տեղավորվում Է մարդը: Աքսեսուարի լուսանկարները հրապարակված են առցանց-խանութի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շարֆի լայնությունը 2,5 մետր Է: Լուսանկարներում երեւում Է, որ շարֆը կարելի Է երկտակ ծալել, որպեսզի այն զգեստի տեսք ունենա, կամ լրիվ հարթել եւ ամբողջութամբ փաթաթվել դրանով: Գինը 280 դոլար Է: Աքսեսուարը հասանելի Է հինգ գույնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am