Մեսին մերժել է «Մանչեսթեր Սիթի»-ի գրավիչ առաջարկը

Armenpress 19:09, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-յի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մերժել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գրավիչ առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսպանական Marca պարբերականը, «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը կապ է հաստատել արգենտինացի հարձակվողի հետ և խոստացել նրան 100 միլիոն եվրո վճարել, եթե չերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Անգլիա:

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթի»-ն արգենտինացուն տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել: Այնուամենայնիվ, Մեսին մերժել է «Մանչեսթեր Սիթի»-ի առաջարկն ու երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Ըստ նոր պայմանագրի՝ Մեսին տարեկան մաքուր աշխատավարձը կազմում է 30 միլիոն եվրո, իսկ պարգևավճարների հետ հասնում է 43 միլիոն եվրոյի:

«Բարսելոնա»-ի հետ Մեսիի նոր պայմանագիրը կգործի մինչև 2021թ. ամառ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am