Կառլես Պույոլը՝ հայերի մասին
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է հայերի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուրընկալվելով ռուսական «Առաջին ալիք»-ի «Прожектоперисхилтон» կոմեդի հաղորդմանը, աշխարհի չեմպիոնը խոսել է ֆուտբոլի, երկրպագուների, այդ թվում և հայերի մասին՝ մասնավորապես շեշտելով. «Հայերը ուժեղ ազգ են, ուժեղ բնավորությամբ»:
Կառլես Պույոլը աշխարհի 2010 թվականի առաջնության, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է: Սիդնեյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ