Լոնդոնի քաղաքագլուխը չի ցանկանում Թրամփին ընդունել Twitter-սկանդալից հետո

Armenpress 17:29, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել Է, թե չի ցանկանում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Լոնդոն ժամանի նրա հերթական սկանդալային Twitter-հաղորդագրությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 29-ի առավոտյան Թրամփն իր օգտահաշվում մեջբերումներ Է զետեղել հակամուսուլմանական բովանդակության տեսահոլովակներից: Տեսահոլովակները հրապարակել Է բրիտանական Britain First ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավարներից մեկը: Երկու սյուժեներում, որոնց իսկությունը հայտնի չԷ, ենթադրաբար, ներգաղթյալ մահմեդականները հարձակվում են մարդկանց վրա, տեսահոլովակներից մեկում ջարդում են Կույս Մարիամի արձանը:

«Նախագահ Թրամփն օգտագործել Է Twitter-ը՝ գովազդելու ծայրահեղականների նողկալի խմբին, որը գոյություն ունի սոսկ այն բանի համար, որ մեկուսացում եւ ատելություն սերմանի մեր երկրում: Այժմ Էլ ավելի ակնհայտ Է, որ նախագահ Թրամփի ցանկացած պաշտոնական այց Մեծ Բրիտանիա չի ողջունվի»,- նոյեմբերի 30-ին հայտարարել Է Խանը:

Քաղաքապետի խոսքով՝ ինքն ավելի վաղ արդեն վարչապետ Թերեզա Մեյին կոչ Է արել հետ կանչել իր հրավերը Թրամփին:

Մինչդեռ ավելի վաղ այն բանից հետո, երբ Մեյի ներկայացուցիչն անհամաձայնություն Է հայտնել Թրամփի թվիթներին, ԱՄՆ-ի նախագահը, նույնպես Twitter-ի միջոցով, Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ Է արել կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am