Հայտնի է Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի ժյուրիի կազմը

Armenpress 20:45, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը կգլխավորի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժյուրին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Creative Armenia-ից՝ հավելելով. «Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրին արդեն հայտնի է։

Հայտերը կգնահատեն եւ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակի հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեբու Սիմոնյանը, ջազ-ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր-դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք-աստղ ու մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։ 

Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտաները։ Կարո՞ղ եք ավարտել այն։ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, իսկ մրցանակը կազմում է 5,000 ԱՄՆ դոլար։ Հավելյալ տեղեկությունների եւ դիմումների համար այցելե’ք www.serjtankianchallenge.com:

Ստեղծարար մարտահրավերների շարքը ձեզ է ներկայացնում Creative Armenia-ն, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am