Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ

Armenpress 13:43, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստում 41 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց որոշումը: Նախագծին դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան Երեւանի Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անվան փողոց անվանափոխելու առաջարկով: «Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանը նշեց, որ Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը համապատասխան չէ Ազգալդյանի մեծությանը: «Ելք» խմբակցության առաջարկը եւս քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց:

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլորին Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց ունենալու կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am