Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը կանվանակոչվի նշանավոր կինոռեժիսորի անվամբ  

Armenpress 12:37, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը` Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը, կանվանակոչվի նշանավոր կինոռեժիսորի անվամբ: «Փողոցների անվանակոչման հետ կապված ձեւավորվել էր աշխատանքային խումբ, եւ քննարկումները տարվել են մեկ ու կես տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանու ավագանու նիստում «Ելք» խմբակցության կողմից առաջարկ հնչեց տարածքում նաեւ Սերգեյ Փարաջանովի հուշարձան տեղադրելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ եթե տեղի հետ կապված առաջարկություններ լինեն, հարցը կդրվի քննարկման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am