Էդվարդ Նալբանդյանը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

Armenpress 11:39, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 29-ին կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am