ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Armenpress 11:37, 27 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am