Հայտնի են Լևոն Արոնյանի բոլոր մրցակիցները հավակնորդների մրցաշարում

Armenpress 22:29, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը,  Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am