Բազում գյուղի գործարանում երկու տնակ է այրվել

Armenpress 14:41, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքի երկու տնակներում նոյեմբերի 25-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է Բազում գյուղի Ջերմոցներ փողոցի թիվ 9/5 հասցեում գտնվող ջրաքիսաբուծական ֆերմայի (սեփականատեր՝ Ի. Գ.) տարածքում տեղակայված ոչ բնակելի երկու տնակ:

Այրվել են մեկ տնակը՝ ամբողջությամբ (18 քմ), իսկ մյուսը՝ մասնակի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am