Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա». ԶԼՄ-ներ

Armenpress 13:35, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կրկին հանդես գալ Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times-ը: «Կարմիր սատանաները» դեմ չեն լինի հրաժարվել Մխիթարյանից: Այդ կերպ նրանք հետ կբերեն 2016 թվականին կիսապաշտպանի համար վճարված գումարի մի մասը: Մխիթարյանին ձեռք բերելու քայլեր կանի Դորտմունդի «Բորուսիա»-ն, եթե Մոուրինյոն որոշի հրաժարվել ֆուտբոլիստից:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազել»-ի և Պրեմիեր լիգայի «Նյուքասել»-ի դեմ խաղերին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am