ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների նոյեմբերի 23-ի ամփոփագիրը

Armenpress 21:57, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների նոյեմբերի 23-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «նոյեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 230 հասցեի մոտ իրար են բախվել «Յագուար», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 22-ին, ժամը 15.50-ին, Շենգավիթ փողոցում իր վարած «Նիսան»-ի և «ՎԱԶ-2102» ու մեկ այլ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 24-ին, ժամը 1.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Մահարու փողոցի թիվ 73 տան մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 126 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Մազդա», «Օպել» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ռենո-Դաստե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի թիվ 41 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում անհայտ անձը դեռևս չպարզված տրանսպորտային միջոցով վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդես-Բենց»-ի 53-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 23.40-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am