Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում կրակոցներ են հնչել

Armenpress 21:53, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոյի Oxford Circus կայարանում կրակոցներ են հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը:

«Ժամը 16:37-ին հնչած կրակոցներից հետո մեզ կանչել են մետրոյի Oxford Street կայարան: Բրիտանական տրանսպորտային ոստիկանության և Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության զինված աշխատակիցները դեպքի վայրում են և փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Տվյալներ կան մեկ տուժածի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայարանից մարդիկ  էվակուացվել են, և այն փակվել է»,- նշել է տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am