Տարոն Մարգարյանը ծաղկեպսակ է դրել Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ

Armenpress 17:38, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Բորելի այգում կանգնեցված` Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am