Վրաստանի սեւծովյան ափին պտտահողմ Է մոլեգնել

Armenpress 15:55, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ Է գրանցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաալիքը: Մթնոլորտային երեւույթը շարունակվել Է մի քանի րոպե: Ինչպես հայտնել են Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, վնասումների մասին հաղորդումներ համապատասխան ծառայություններում չեն ստացվել:

Վրաստանի Պետական հիդրոգրաֆիական ծառայության տվյալներով՝ մրրկասյան կրկնումներ չեն սպասվում: Նրա տեղեկատվության համաձայն՝ Սեւ ծովի ափին վատ եղանակը կպահպանվի եւս մի քանի օր, Սեւ ծովում փոթորիկը կկազմի 5 – 6 բալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am