Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին

Armenpress 18:38, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորում հայտնաբերել են անհետ կորած Թաթուլ Թադևոսյանի դին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նոյեմբերի 21-ին, ժամը 17.50-ին Ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Թաթուլ Թադևոսյանը նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորի մեջ կողաշրջված վիճակում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվել է Թ. Թադևոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am