Մուղաբեին անձեռնմխելիություն են տրամադրել քրեական հետապնդումից. Reuters

Armenpress 16:10, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտրարած Ռոբերտ Մուղաբեն անձեռնմխելիություն Է ստացել քրեական հետապնդումից, ինչպես նաեւ երկրում գտնվելու անվտանգության երաշխիք: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Reuters-ը, երկու պահանջները եղել են Մուղաբեի պաշտոնաթողության վերաբերյալ համաձայնության բաղկացուցիչ մասը: Կառավարության աղբյուրը գործակալությանը հայտարարել Է, որ համապատասխան բանակցությունների ընթացքում Մուղաբեն հայտարարել Է, որ ցանկանում Է իր կյանքի մայրամուտն անցկացնել Զիմբաբվեում եւ չի պլանավորում ընդմիշտ հեռանալ այդ երկրից:

«Նրա համար շատ կարեւոր Էր անվտանգության երաշխիքը, որպեսզի մնա երկրում, թեեւ դա նրան չի խանգարի ճանապարհորդել արտասահմանում, երբ ցանկանա կամ առիթ ընձեռվի»,- մեջբերում Է արվում իրազեկ անձի խոսքից:

Նոյեմբերի 21-ին Մուղաբեն, որը երկիրը կառավարել Է 37 տարի, հայտարարել Է պաշտոնաթող լինելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am