Ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում  

Armenpress 13:54, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանի թիմը կրկին 90-րդ հորիզոնականում է:

Դասակարգման առաջին 5 հորիզոնականներում գտնվող թիմերը` Գերմանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, պահպանել են իրենց դիրքերը: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին:

Դասակարգման մյուս աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am