Android հեռախոսներն առանց հարցման գեոլոկացիոն տվյալներ են ուղարկում Google-ին

Armenpress 11:23, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոնների մեծամասնությունը տեղեկություններ Է հավաքում օգտատիրոջ գտնվելու վայրի մասին եւ դրանք ուղակում մշակողին՝ Google ընկերությանը: Դա տեղի Է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնի վրա գեոլոկացիայի օպցիոնն անջատված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Quartz նորությունների կայքը հաղորդել Է, որ Android-ի հիմքի վրա աշխատող հեռախոսները տեղեկատվություն են հավաքել շարժական կապի մերձավոր բազային կայանների մասին, որոնք օգտագործվում են շարժական ազդանշանի հաղորդման համար, եւ այդ տեղեկատվությունը փոխանցել են Google-ին:

Հանուն անձնական տեղեկատվության գաղտնիության հանդես եկող ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ Google-ը «դավաճանել Է իր օգտատերերին»: Quartz-ի հրապարակմանն ի պատասխան Google-ը հայտնել Է, որ օգտատերերի գտնվելու վայրի վերաբերյալ հաղորդված տվյալները չեն պահպանվել ընկերության սերվերներում, եւ արդեն խոստացել Է փոփոխություններ մտցնել Android համակարգում՝ գեոլոկացիոն տվյալների հաղորդումը դադարեցնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am