Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթող դարձավ Արման Փաշիկյանը

Armenpress 00:57, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում կայացած Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի կայծակնային մրցաշարի հաղթող դարձավ Արման Փաշիկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բլից մրցաշարում Փաշիկյանը 11 հնարավորից հավաքեց 9 միավոր: Նույնքան միավոր հավաքել էին նաև բելառուս Սերգեյ Զիգալկոն, Ռոբերտ Հովհաննիսյանը և ղազախ Ռինատ Ջումաևը: Փաշիկյանը հաղթե լրացուցիչ միավորների շնորհիվ:

Մրցաշարին մասնակցում էին 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 29 գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում էր 2500 ԱՄՆ դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am