Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը

Armenpress 16:57, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից նախագծված  զարդի` «ամենատես աչք»-ի լուսանկարը: 

«11 տարեկանից սկսած՝ ես ոսկերչական բիզնեսում օգնել եմ իմ հորեղբորը: Համալսարանն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ իր հետ եւ նրանից շատ բաներ եմ սովորել  առևտրի, բիզնեսի,  կյանքի մասին: Ինձ համար մեծ պատիվ է մշակել իմ սեփական ոսկերչական շարքը»,-գրել է երգիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am