ԶԼՄ-ները հայտնել են, որ Թբիլիսիում զրահատեխնիկա Է փոխադրվում հակաահաբեկչական գործողության վայր

Armenpress 12:50, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել Է, որ զրահատեխնիկա Է փոխադրվում հակաահաբեկչական գործողության շրջան, որն արդեն ավելի քան 16 ժամ ընթանում Է Թբիլիսիի արվարձանում: Հեռուստաընկերության տվյալներով՝ «այնտեղ են ժամանել «Կոբրա» զրահամեքենաներ»: Պետանվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի արել:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել Է, որ Թբիլիսիի արվարձանում հակաահաբեկչական գործողություն Է անցկացվում, որի ընթացքում ահաբեկչության մեջ կասկածվողները կրակ են բացել հատուկ նշանակության ուժերի վրա:

Ողջ գիշերվա ընթացքում հատուկ գործողության անցկացման շրջանում լսվել են պայթյունների եւ հրաձգության ձայներ: Առավոտյան գործի են դրվել հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր: Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ գործողությունն անցկացվում Է ահաբեկչության մեջ կասկածվող ենթադրաբար երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am