Բրազիլիայում ոստիկանը՝ մանկիկը գրկին, գնդակահարել Է կողոպտիչներին

Armenpress 15:23, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել Է երկու կողոպտիչների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Folha de Sao Paulo-ն:

Ինչպես նշել Է հրատարակությունը, տեղական ոստիկանության սերժանտը՝ քաղաքացիական զգեստով, կնոջ եւ երեխայի հետ գնումներ Էր կատարում դեղատանը, երբ այնտեղ են ներխուժում երկու տղամարդիկ՝ կողոպտելու նպատակով: Իրավապահը հանել Է զենքը եւ կրակ բացել կողոպտիչների վրա՝ ըստ որում շարունակելով գրկած պահել որդուն: Այնուհետեւ, ինչպես ցուցադրված Է տեսահսկման կադրերում, նա վազել Է եւ երեխան տվել կնոջը: Հանցագործները տեղում մահացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am