Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի

Armenpress 14:43, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ,  21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ամենաբարձր ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երրորդ եռամսյակում գրանցվել է  Սյունիքի մարզում:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 185 հազար  067  դրամ, երկրորդ եռամսյակում ավելացել է՝ դառնալով 190 հազար 195 դրամ, երրորդում՝ 194 հազար 527 դրամ:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է Սյունիքում՝242 հազար 391 դրամ, այնուհետև Երևանում՝ 210 հազար 327 դրամ: Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է Արագածոտնի մարզում՝ կազմելով 122 հազար 715 դրամ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am