Քիմ Քարդաշյանը պլաստիկե կոշիկներ Է ցուցադրել նոր հավաքածուից

Armenpress 14:20, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանել Է մի տեսանյութ, որտեղ ցուցադրել Է նոր, դեռեւս վաճառքում չհայտնված կոշիկների հավաքածու՝ Off-White եւ Jimmy Choo-ի կոլաբորացիայից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է HypeBae-ը: Հոլովակը զետեղված Է պորտալի You-Tube-ալիքում: Հոլովակում երեւում են երկու զույգ նավկոշիկներ՝ սպիտակ՝ ժապավենակապով եւ պլաստիկե թափանցիկ՝ բյուրեղներով: Հրատարակության տվյալներով՝ դրանք վաճառքում կհայտնվեն 2018 թվականի փետրվարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am