Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է. նոյեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր  

Armenpress 10:59, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության աշխատակիցը նոյեմբերի 21-ին նշում է իր մասնագիտական տոնը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը: 

Հայկական եթերի առաջին հաղորդավարը եղել է Նառա Շլեպչյանը: Այդ օրը ցուցադրվել է գեղարվեստական կինոնկար ու Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության եւ արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված ֆիլմ:

1996 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նման որոշում է կայացրել` պետություններին առաջարկելով այդ օրը հեռարձակել միայն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական, սոցիալական ու մշակութային թեմաներին նվիրված հեռուստահաղորդումներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am