Պուտինն Ասադի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց կանցկացնի Թրամփի հետ

Armenpress 10:24, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ նոյեմբերի 21-ին պլանավորում Է սիրիական կարգավորումը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ այնուհետեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 20-ին կայացած հանդիպման ընթացքում Պուտինն ասել Է. «Մեր այսօրվա հանդիպման հիման վրա ես կոնսուլտացիաներ կանցկացնեմ այն երկրների ղեկավարների հետ, որոնց մասին հիշատակեցի Աստանայի գործընթացի կապակցությամբ: Արդեն այսօր խոսակցություն Է պլանավորված Կատարի Էմիրի հետ, վաղը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, այնուհետեւ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am