Մանուէլ Պետրոսյանը մեկ միավորով է զիջում առաջատարներին

Armenpress 07:38, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում անսպասելի պարտություն կրեց Հայկ արտիրոսյանը: Իր պարտիան ոչ-ոքիով ավարտեց Մանուէլ  Պետրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը հաղթանակ տոնեց:

Աղջիկների պայքարում մրցակցին զիջեց Սիրանուշ Ղուկասյանը:

Մանուէլ Պետրոսյանն ունի 5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am