Լուկաշենկոն ծրագրում Է կրկնապատկել ապրանքաշրջանառությունը Վրաստանի եւ Բելառուսի միջեւ

Armenpress 16:39, 20 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բելառուսական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 20-ին Լուկաշենկոն հանդիպում Է անցկացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որը Մինսկում Է գտնվում եռօրյա պաշտոնական այցով:

«Բելառուսա-վրացական ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարի հասցնելու առաջադրված նպատակը միանգամայն իրատեսական Է. այն արդեն շոշափելի Է: Այս ցուցանիշի մոտավորապես կեսը կունենանք արդեն այս տարի»,-ասել Է Լուկաշենկոն: 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել Է 56 մլն դոլարը, դրանից 44 միլիոնը բաժին Է ընկնում Վրաստան ներմուծված բելառուսական ապրանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան Լուկաշենկոյի այցի նախապատրաստումը, որը պլանավորված Է 2018 թվականի սկզբին:

«Մենք այդ մասին պայմանավորվել ենք եւ այժմ ձեզ հետ միասին ակտիվորեն աշխատում ենք առաջիկա այցը դարձնել արդյունավետ, որպեսզի այն հետք թողնի ամենից առաջ տնտեսության մեջ, մեր պետությունների միջեւ առեւտրում»,-նշել Է Լուկաշենկոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am